Բրուքլին Բեքհեմը պատմել է, որ «ձողաձկան սերմնահեղուկը« «ամենատարօրինակ կերակուրն էր», որն ինքը կերել է

Դեւիդ եւ Վիկտորիա Բեքհեմների որդին՝ Բրուքլինը, սիրում է տարօրինակ կերակուրներ փորձել։

Family Trips փոդքաստում նա պատմել է ամենաարտասովոր ուտեստների մասին, որոնք երբեւէ փորձել է:

Հարցին, թե որ ուտեստն ուտելու համար է զղջացել, Բրուքլինը նշել է, որ «ձողաձկան սերմը» իր կերած «ամենատարօրինակ» ուտեստն է եղել։

Միաժամանակ, Բրուքլինը խոստովանել է, որ ճաշատեսակը, ամենայն հավանականությամբ, այլ կերպ են անվանում։

«Ինչ բառով էլ որ նշեն ձողաձկան սերմնահեղուկը, հենց որ ասեն ձողաձկան սերմնահեղուկ, դա արդեն միակ բառն է, որ կհիշեք»,- նշել է հաղորդավարը։ «Ճիշտ է։ Հաստատ։ Համոզված եմ, որ դրա համար այլ անուն կա»,- ծիծաղելով ասել է Բեքհեմը:

Comments (0)
Add Comment