Քլոե Քարդաշյանը միացել է Լամար Օդոմին «The Kardashians»-ի նոր եթերաշրջանի թրեյլերում

Քլոե Քարդաշյանը միացել է նախկին ամուսնուն՝ Լամար Օդոմին Hulu-ի «The Kardashians»-ի նոր եթերաշրջանի թրեյլերում։

Տեսանյութում Քլոեն պատմել է մորը՝ Քրիս Ջեներին եւ քրոջը՝ Քիմ Քարդաշյանին, որ վերջերս հանդիպել է մեկին իր անցյալից։

«Դուք երբեք չեք հավատա, թե ում եմ հանդիպել»,- ասել է Քլոեն: Հաջորդ տեսարանը ցույց է տվել, թե ինչպես է տղամարդու կոշիկը դուրս գալիս մեքենայից: Սակայն մինչ հեռուստադիտողները կտեսնեին տղամարդու դեմքը, տեսախցիկն անցում է կատարել Քիմին: «Սա խենթություն է», – բացականչել է նա:

Այնուհետեւ տուն է մտնել մի խորհրդավոր տղամարդ՝ վարդերի փնջով: Պարզվել է, որ նա Լամարն է։

Թեեւ այդ պահը Քլոեի եւ նրա նախկին ամուսնու համար, որը վերջերս նրա կերպարով պատրաստված սեքս-տիկնիկ էր գնել, երջանիկ վերամիավորում էր թվում, այդ հանդիպումը Քրիսին ստիպել է արտասվել:

«Նա նրա կյանքի սերն էր»,- ասել է Ջեները տեսախցիկի առջեւ:

Նրանց վերամիավորման մնացած մասը թրեյլերում մնում է անհասկանալի, լսվում է, որ Քլոեն ասում է. «Ես այլեւս չեմ ճանաչում այս մարդուն»:

Քլոեն եւ Օդոմն առաջին անգամ ամուսնացել են 2009թ.՝ ընդամենը մեկ ամիս հանդիպելուց հետո: Քլոեն չորս տարի անց ամուսնալուծության հայց է ներկայացրել:

Սակայն Քլոեն ի վերջո հետ է վերցրել իր խնդրանքն այն բանից հետո, երբ Օդոմը կոմայի մեջ էր ընկել հասարակաց տանը չափից մեծ չափաբաժին ստանալուց հետո: Նա նաեւ դարձել է նրա օրինական խնամակալը: Այնուհետեւ նա կրկին ամուսնալուծության հայց է ներկայացրել 2016թ. մայիսին: Նույն թվականի դեկտեմբերին նրանց ամուսնալուծությունը վերջնականապես ավարտվել է։

Comments (0)
Add Comment