Դերասանուհի Անիտա Ավետիսյանը Instagram-ի իր հետեւորների հետ կիսվել է «իր սրտի կարգավիճակով»՝ ցուցադրելով սիրելիի կողմից ստացած շքեղ ծաղկեփունջը։
«Սրտիս կարգավիճակը…
Երբ սերը մտնում է կյանք, սիրտը դադարում է փնտրել։ Այն գտնում է իր տունը ինչ-որ մեկի տաքուկ գրկում, անկեղծ հայացքում եւ խաղաղ խոսքերի մեջ։ Եվ այդ պահին հասկանում ես՝ այլեւս ոչինչ պետք չէ ապացուցել կամ փնտրել։ Այդ վայրը զբաղված է։ Հավերժ»,-հրապարակմանը կից գրել է նա։
Դերասանուհին նաեւ ցուցադրել է բացիկը, որը եղել է ծաղկեփնջի հետ․
«Չկա ոչինչ ավելի կարեւոր, քան քո ներկայությունը իմ կյանքում»։