Նազենի Հովհաննիսյանն էմոցիոնալ է ինչպես էկրանին եւ բեմում, այնպես էլ՝ լուսանկարներում։ Հաղորդավարուհի-դերասանուհին կիսվել է իր նոր ֆոտոշարքով, եւ ինչպես ինքն է ասում՝ ներկայացրել է իր 7 ակնթարթները։
Դերասանուհին խոստովանել է՝ առանց արեւ ապրել չի լինում։ Ֆոտոշարքը նրկայացված է հիմնականում սեւ ու սպիտակ գույներով, սակայն փոխանցում է Նազենիի արեւային ու լուսավոր տրամադրությունը։
Նա ամբողջական սեւ կերպարով է՝ կաշվե բաճկոն, երկար կոշիկներ եւ դրամատիկ սեւ զգեստ՝ համադրված խոշոր օղակաձեւ ականջօղերով, դասական սանրվածքով ու դիմահարդարմամբ։
Դերասանուհին ֆոտշարքն իրականացրել է լուսանկարիչ Արտյոմ Ակոբյանի հետ (tyom_akop):