ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Հոլիվուդում հատուկ դեսպաններ է նշանակել Սիլվեստր Ստալոնեին, Մել Գիբսոնին և Ջոն Վոյթին, հայտնում է Fox News-ը։
«Ինձ համար պատիվ է հայտարարել Ջոն Վոյթին, Մել Գիբսոնին և Սիլվեստր Ստալոնեին որպես հատուկ դեսպաններ մի գեղեցիկ, բայց շատ խնդրահարույց վայրում՝ Հոլիվուդում, Կալիֆորնիայում», — գրել է Թրամփը իր «Truth Social» հարթակում:
«Նրանք կծառայեն որպես հատուկ դեսպաններ՝ Հոլիվուդը վերադարձնելու համար, որը վերջին չորս տարիների ընթացքում օտար երկրներում բազմաթիվ հաճախորդների է կորցրել: ՎԵՐԱԴԱՌՆԱԼ ԱՎԵԼԻ ՄԵԾ, ԱՄԵԼԻ ԼԱՎ ԵՎ ԱՎԵԼԻ ՈՒԺԵՂ, ՔԱՆ ԵՐԲԵՎԷ»:
«Այս երեք շատ տաղանդավոր մարդիկ կլինեն իմ աչքերն ու ականջները, և ես կանեմ այն, ինչ նրանք կառաջարկեն»,- հավելել է նա։
78-ամյա Ստալոնեն Թրամփին անվանել է «հաջորդ Ջորջ Վաշինգտոնը»՝ ներկայացնելով 47-րդ նախագահին նոյեմբերին Ամերիկյան քաղաքականության ինստիտուտի գալաում։
69-ամյա Գիբսոնը պաշտպանել է Թրամփին 2024 թվականի ընտրություններում։
86-ամյա Վոյթը մի անգամ հայտարարել է, որ Թրամփը «ամենամեծ նախագահն է Աբրահամ Լինքոլնից հետո»: