Դիալոն «Մանչեսթեր Յունայթեդում» առաջին հեթ-տրիկի հեղինակն է Ռոնալդուի հեռանալուց հետո

Անգլիայի առաջնության 21-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Տրաֆորդ» ստադիոնում 3:1 հաշվով հաղթել է «Սաութհեմփթոնին»։

Կարիերայում առաջին անգամ հեթ-տրիկի հեղինակ է դարձել կոտդիվուարցի հարձակվող Ամադ Դիալոն։

2022-ին պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդում» սա առաջին հեթ-տրիկն է։

Ամադ Դիալոն հեթ-տրիկը գրանցել է 22 տարեկան եւ 189 օրականում, հաղորդում է Opta-ն։ Անգլիայի Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Յունայթեդից» հեթ-տրիկի հեղինակ ավելի երիտասարդ տարիքում դարձել է միայն անգլիացի Ուեյն Ռունին՝ 21 տարեկան եւ 4 օրականում։

Comments (0)
Add Comment