Սելին Դիոնը հիշում է իր հանգուցյալ ամուսնուն՝ Ռենե Անջելիլին. Երգչուհին Instagram-ում նրա մահվան 9-րդ տարելիցի կապակցությամբ հուզիչ հրապարակում է արել՝ կիսվելով երեք որդիների հետ լուսանկարով։
«Ռենե, մենք չենք կարող հավատալ, որ դու չկաս ինը տարի»,- գրել է նա: «Ոչ մի օր չի անցնում, որ չզգանք քո ներկայությունը։ Դու իմ ամենամեծ չեմպիոնն էիր, իմ գործընկերը և նա, ով իմ մեջ միշտ լավագույնն էր տեսնում: Ես հիշում եմ քեզ և հավիտյան կարոտում, իմ սեր… Մենք սիրում ենք քեզ»:
Լուսանկարում Grammy մրցանակի դափնեկիրն ու նրա երեք որդիները՝ 23-ամյա Ռենե-Չարլզը և 14-ամյա երկվորյակներ Նելսոնն ու Էդին, պատկերված են համապատասխան կրեմագույն հագուստով։