Ուելսի արքայադուստրը հայտնել է, որ ռեմիսիայի մեջ է հիվանդանոց այցից հետո, որտեղ բուժվում էր քաղցկեղից:
Սոցցանցերում հրապարակված հաղորդագրության մեջ Քեթրինն իր «թեթևացումն» է հայտնել և ասել, որ շարունակում է «կենտրոնանալ վերականգնման վրա»:
«Յուրաքանչյուր ոք, ով բախվել է քաղցկեղի ախտորոշման հետ, գիտի, որ ժամանակ է պահանջվում նոր իրավիճակին հարմարվելու համար: Այնուամենայնիվ, ես անհամբեր սպասում եմ գալիք տարվան»,- գրել է արքայադուստրը գրառման մեջ։
Ավելի վաղ, Լոնդոնի արևմտյան Թագավորական Մարսդեն հիվանդանոց կատարած այցի ժամանակ
Քեթրինը շնորհակալություն էր հայտնել անձնակազմին և կարեկցանք հայտնել քաղցկեղով հիվանդներին «դժվար» բուժման համար, միաժամանակ վստահեցրել էր նրանց, որ «թունելի վերջում լույս կա»:
Սա առաջին դեպքն է, երբ հաստատվում է, որ արքայադուստրը գտնվում է քաղցկեղից հետո վերականգնման փուլում:
Նա իր ախտորոշման մասին հայտարարել էր անցյալ տարվա մարտին, իսկ արդեն սեպտեմբերին հայտնել էր, որ ավարտել է քիմիաթերապիան՝ ասելով. «Ես այժմ կենտրոնացած եմ ամեն ինչ անելու վրա, որպեսզի զերծ մնամ քաղցկեղից»:
Cancer Research UK-ն պնդում է, որ «ռեմիսիա» բառը նշանակում է, որ բուժումից հետո քաղցկեղի նշաններ չեն մնացել:
Քաղցկեղի որոշ տեսակներ կարող են վերադառնալ, ուստի բժիշկները հակված են օգտագործել «ռեմիսիա» բառը, ոչ թե «բուժում»: