Մադրիդի «Ռեալը» չի երկարաձգի համագործակցությունը 33-ամյա իսպանացի պաշտպան Լուկաս Վասկեսի հետ, հաղորդում է Defensa Central-ը։ Իսպանիայի սուպերգավաթի խաղարկության եզրափակիչից հետո Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը վերջնական որոշում է ընդունել այդ հարցում։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը պարտվել էր 2:5 հաշվով։ Լուկաս Վասկեսը անհուսալի խաղ էր ցուցադրել պաշտպանության աջ թեւում։
«Ռեալի» նպատակը «Լիվերպուլի» անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի հետ համաձայնության հասնելն է։ Նրա պայմանագիրն անգլիական ակումբի հետ ավարտվում է ամռանը։
Լուկաս Վասկեսի պայմանագիրը եւս նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։
Ընթացիկ մրցաշրջանում Լուկաս Վասկեսը «Ռեալի» հետ մասնակցել է 25 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում։