Կոլումբիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսը «Ռայո Վալիեկանոյից» անվճար տեղափոխվեց մեքսիկական «Լեոն» հաղորդում է իսպանական ակումբի կայքը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Խամես Ռոդրիգեսն ու «Ռայո Վալիեկանոն» խզել են պայմանագիրը, եւ նա ստացել է ազատ գործակալի կարգավիճակ։
Խամես Ռոդրիգեսն այս մրցաշրջանի սկզբում էր միացել «Ռայո Վալիեկանոյին», որի կազմում մասնակցեց 7 հանդիպման (205 րոպե), կատարեց 1 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Խամես Ռոդրիգեսի տրանսֆերային արժեքը գնահատում է 2,50 միլիոն եվրո։