Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը դժգոհ են Meta-ի քաղաքականության փոփոխությունից

Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը «խորապես անհանգստացած են» Meta-ի՝ փաստերի կողմնակի ստուգումից հրաժարվելու եւ կոնտենտի մոդերացիան թուլացնելու որոշմամբ։

Facebook-ի, Instagram-ի եւ Threads-ի մայր ընկերությունը տեղափոխվելու է X-style Community Notes համակարգ, որտեղ օգտատերերը նշում են բովանդակությունը որպես կեղծ կամ ապակողմնորոշիչ:

Բայց ոմանց կողմից այս քայլը դիտվել է որպես Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգի բարեհաճություն Դոնալդ Թրամփի նոր վարչակազմի նկատմամբ:

Սասեքսի հերցոգը եւ հերցոգուհին հայտնել են, որ Meta-ի քաղաքականության փոփոխությունները «ուղիղ հարվածում են խոսքի ազատությանը»։

Իրենց հայտարարությունում նրանք նշել են, որ «ավելի շատ վիրավորանքներ թույլատրելը եւ ատելության խոսքի նորմալացումը ծառայում են խոսքի ազատությունը խեղդելուն, քան խրախուսելուն»: «Առանց այդ էլ խճճված եւ շատ դեպքերում միտումնավոր կործանարար տեղեկատվական միջավայրում Meta-ն ցույց է տվել, որ իրենց խոսքերն ու պարտավորությունները այնքան էլ շատ իմաստ կամ անկեղծություն չունեն»:

Comments (0)
Add Comment