Աուտիզմը չի փոխում ուսուցանման մեխանիզմները. Brain Research

Լիոնի նեյրոգիտությունների կենտրոնի գիտնականների միջազգային թիմը՝ Դեժյո Նեմեթի գլխավորությամբ, պարզել է, որ աուտիկ հատկություններ ունեցող մարդկանց, ներառյալ աուտիզմի սպեկտրի խանգարում (ԱՍԽ) ունեցողների մոտ հիշողության գերարագ համախմբման գործընթացները պահպանվում են նեյրոտիպիկ մարդկանց հետ: Սա հերքում է այն կարծրատիպերը, որ աուտիզմը զգալիորեն փոխում է ուսուցանման եւ հիշողության մեխանիզմները: Աշխատանքը հրապարակվել է Brain Research ամսագրում:

Հիշողության գերարագ համախմբումը գործընթաց է, որի ընթացքում ուղեղն ուժեղացնում է ուսուցումը վայրկյանների կամ րոպեների ընթացքում, հատկապես կարճ դադարների ժամանակ: Հետազոտողները ընտրել են սպեկտրային մոտեցում՝ ուսումնասիրելով հիշողությունը մասնակիցների լայն շրջանակում՝ նեյրոտիպիկ մարդկանցից մինչեւ աուտիկ սպեկրի խանգարում ունեցող մարդիկ:

Փորձերը ներառել են ուսուցանման եւ արձագանքման առաջադրանքներ, որոնք չափել են օրինաչափությունների ճանաչումը եւ շարժիչ հմտությունների կատարելագործումը: Արդյունքները ցույց են տվել, որ մարզումների միջեւ կարճ դադարները զգալիորեն բարելավել են հիշողության որակը։ Գործընթացը հավասարապես արդյունավետ է եղել ինչպես աուտիզմ ունեցող, այնպես էլ չունեցող մարդկանց համար:

Այս եզրահանգումներն ընդգծում են աուտիզմով տառապող մարդկանց հիմնարար կոգնիտիվ գործառույթների պահպանումը, ինչը հեռանկարներ է բացում նոր թերապեւտիկ մոտեցումների եւ ուսուցանման մեթոդների զարգացման համար:

Comments (0)
Add Comment