Համացանցում ակտիվորեն շրջանառվում են Քևին Քոստների և Ջենիֆեր Լոպեսի սիրավեպի մասին լուրերը։ Առիթը ձմեռային արձակուրդներին Ասպենում նրանց համատեղ հայտնվելն էր։
Ըստ Closer Online UK-ի՝ Լոպեսին և Քոսթներին միասին նկատել են տեղական բարում:
«Այս պահին ամեն ինչ դեռ շատ վաղ փուլում է, բայց երբ նրանք Ասպենում շփվել են, Քսթները Լոպեսին ուղարկել է իր սիրելի ծաղիկների հսկայական փունջ՝ փոքրիկ ձեռագիր գրությամբ՝ շամպայնի մեծ շիշի հետ միասին», — պարբերականին ասել է աղբյուրը:
«Այդ ժամանակից ի վեր նրանք գրեթե ամեն օր խոսում են, և ծրագրում են հանդիպել ընթրիքին՝ մոտակա մի քանի շաբաթվա ընթացքում, երբ իրենց գրաֆիկը համապատասխանի»:
Աղբյուրներն ասում են, որ երկու աստղերի հարաբերությունները կարող են թեժանալ, և պնդում են, որ նրանք իրականում կատարյալ են միմյանց համար:
Նրանք նշել են, որ Լոպեսին «դուր է գալիս, թե ինչպես է Քևինը տարված ֆիլմեր նկարահանելով ով նաև երաժիշտ է», և նա «հիացած է, թե Քևինը որքան աներևակայելի մարզավիճակում է ու երիտասարդ է։ Լոպեսը ոգեշնչում է նրան այցելել մարզադահլիճ և ապացուցել, որ տարիքը պարզապես թիվ է»:
Այնուամենայնիվ, ամեն ինչ կարող է ի չիք լինել, դեռ չսկսած: Ինսայդերները պնդում են, որ «Ջեյ Լոն չի շտապում այս պահին, բայց նա կարծես ոգևորված է ներուժով, և նույնիսկ եթե նրանք պարզապես ընկերներ լինեն, դա, միևնույն է, մեծ խթան է նրա էգոյի համար»: