Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել իսպանական «Վալյադոլիդի» 18-ամյա կենտրոնական պաշտպան Ջումա Բային, որը ներկայացնում է Սիերա Լեոնեն, հաղորդում է The Sun-ը։
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Ինտերը», «Լանսը» եւ «Ֆեներբահչեն»։ «Մանչեսթեր Սիթին» պատրաստ է ֆուտբոլիստի տրանսֆերը ձեռք բերելուց հետո նրան 18 ամսով վարձակալությամբ թողնել «Վալյադոլիդում»։
Transfermarkt-ը Ջումա Բայի տրանսֆերային արժեքը գնահատում է 1 միլիոն եվրո։