Մել Գիբսոնը կարծում է, որ քաղաքակրթությունը գնում է դեպի փլուզում

Մել Գիբսոնը կարծում է, որ քաղաքակրթությունը գնում է դեպի փլուզում։ The Joe Rogan Experience փոդքաստում Փասիֆիք Փալիսեյդսի, Մալիբուի, Ալտադենայի, Փասադենայի և Հոլիվուդյան բլուրների մի մասում հսկա հրդեհների մասին խոսելիս դերասանն ու ռեժիսորը նշել է, որ նույնիսկ չգիտի, թե արդյոք իր տունը կփրկվի «դժոխքից»:

Նա նաև սուր քննադատության է ենթարկել Կալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին՝ «անտառի մասին հոգ չտանելու» համար։

Նրա խոսքով, «բոլոր այս նշանները փլուզման նախանշաններ են, դրանք առկա են մեր ժամանակներում։ Դա երկար չի տևի»:

Գիբսոնը մեջբերում է Ջարեդ Դայմոնդի 2011 թվականի «Փլուզում. Ինչպես են հասարակությունները ձախողվում և հաջողության հասնում» գիրքը:

«Դա խոսում է քաղաքակրթության ձախողման և փլուզման մասին»,- գրքի մասին ասել է Գիբսոնը։ «Սա հետաքրքիր դիտարկում է։ Իսկ մենք ավելի խելացի չենք, քան մեր տատիկներն ու պապիկները»:

«Mad Max»-ի աստղը, ով տուն ունի հրդեհից ավերված ափամերձ Մալիբուում, ասում է, որ իր որդին՝ Միլոն, ով կամավոր հրշեջ է, իրեն ուղարկել է իր թաղամասի տեսանյութը, որը կրակների մեջ է: Այն «դժոխքի» է նմանվել:

Գիբսոնին, սակայն, անօթեւան մնալու վտանգ չի սպառնում, քանի որ այլ տուն ունի Կոստա Ռիկայում։

«Ինձ դուր է գալիս այնտեղ»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք շարունակվող հրդեհները վերջին կաթիլը կլինե՞ն, որ նա վերջնականապես լքի Կալիֆոռնիան:

Comments (0)
Add Comment