Hublot Spirit of the Big Bang-ի նոր գլուխգործոցը՝ թվատախտակի վրա բացված ոսկե օձով

Hublotը ներկայացրել է նոր սահմանափակ քանակությամբ խրոնոմետրը՝ ի պատիվ գալիք լուսնային Նոր տարվա: Այս տարի շվեյցարացի ժամագործը վերաիմաստավորում է Մեծ պայթյունի ոգին այս տարվա կենդանակերպի կենդանու ոգով, գրում է Hypebeast-ը։

The Spirit of Big Bang Year of the Snake մոդելը գալիս է 42 մմ-անոց սև կերամիկական պատյանով: Ժամացույցի բացված թվաչափի կենտրոնում օձի տեսքով ոսկեզօծ հավելված է, որի մարմինը փաթաթվում է երեք լրացուցիչ հաշվիչների շուրջ:

Այս տպավորիչ էկրանը շրջանակված է զուսպ կերամիկական թվատախտակով, որը ներթափանցված է տոնային փորագրություններով, որոնք ընդօրինակում են օձի թեփուկների տեսքը: Դիզայնի այս դետալը տարածվում է նաև ժամացույցի ռետինե ժապավենի վրա, որն ունի նաև փայլատ սև ծածկույթ:

The Spirit of Big Bang Year of the Snake-ը կթողարկվի սահմանափակ քանակությամբ՝ 88 օրինկ, հասանելի բացառապես Hublot բուտիկներում և ամբողջ աշխարհում լիազորված մանրածախ առևտրային կետերում:

Comments (0)
Add Comment