Մեծ փողեր, մեծ գաղափարներ և մեծ էգոներ. արվեստի աշխարհն ունի բոլոր բաղադրիչները հյութալի բանավեճի համար:
Արվեստում այս տարի մեծ աղմուկ բարձրացվեց բրիտանական թագավորական ընտանիքի նոր նկարների շուրջ, որոնք դիտվում էին որպես չափազանց ագրեսիվ կամ չափազանց ընդհանուր, ինչպես նաև տխրահռչակ բանանի շուրջ, որը կրկին վաճառվել էր ցնցող գնով: Մենք վերհիշել ենք այն իրադարձությունները, որոնք ցնցել և ձևավորել են արվեստի աշխարհը 2024 թվականին:
Մի մարդու աղբը
Ոմանց համար ժամանակակից արվեստի և աղբի միջև սահմանը չափազանց բարակ է: Նրանց թվում էր հոլանդական թանգարանի վերելակի աշխատողը, ով սխալմամբ դեն էր նետել արվեստի նմուշի մի մասը՝ դատարկ գարեջրի շշերը:
Ըստ Նիդեռլանդների LAM թանգարանի, ձեռքով նկարված աշխատանքը, որը վերնագրված է «Բոլոր լավ ժամանակները, որոնք մենք անցկացրել ենք միասին», խորհրդանշում է «ֆրանսիացի նկարիչ Ալեքսանդր Լավետի նվիրական հիշողությունները, որոնք նա կիսել է իր ընկերների հետ»:
Թանգարանը նաև հայտրարել է, որ «ոչ մի թշնամություն» չունի վերելակի աշխատողի նկատմամբ. ի վերջո, շշերի կրկնօրինակները դիտմամբ ցուցադրվել են վերելակի ապակե հորանում, կարծես դրանք թողել են շինարարները:
Ավելի ուշ իրերը հանվել են աղբի տոպրակից անձեռնմխելի, որոնք մաքրվել են և վերադարձվել ցուցադրության:
Վանդալիզմը որպես բողոքի միջոց
Յուրաքանչյուրին, ով վրդովված էր, որ 2019-ին կպչուն ժապավենով պատին կպցրած բանանը վաճառվել է 120 հազար դոլարով, այս տարի շոկ էր սպասվում: Նոյեմբերին Մաուրիցիո Կատելանի «The Comedian» վիճահարույց աշխատանքը, որն առաջին անգամ վաճառվել էր վեցանիշ գումարով, կրկին հայտնվեց աճուրդում եւ գնահատվեց 1-1,5 միլիոն դոլար:
Չինացի միլիարդատեր Ջասթին Սունը վիրուսային աշխատանքի համար վճարել է 6,2 միլիոն դոլար։ Կրիպտոարժույթի ձեռներեցը իր փողի դիմաց ստացել է կպչում մի ժապավեն և մեկ բանան (ոչ բնօրինակը), ինչպես նաև իսկության վկայական և տեղադրման հրահանգներ։ Սանը մամուլի ասուլիս է հրավիրել Հոնկոնգում և անմիջապես տեսախցիկների առաջ կերել բանանը։ «Ես ուզում եմ ուտել այն, որպեսզի դառնամ արվեստի ստեղծագործության պատմության մի մասը»,- ասել է նա CNN-ին:
Մրցանակների արժանացած արհեստական բանականություն
Հունվարին ճապոնացի մի հեղինակ խոստովանել է, որ իր մրցանակների արժանացած Tokyo Tower of Compassion գիրքը գրվել է ChatGPT-ի միջոցով: Ակուտագավայի մրցանակը ստանալուց անմիջապես հետո Ռի Կուդանը բացահայտել է, որ աշխատանքի մոտ 5%-ը ստեղծվել է արհեստական ինտելեկտի միջոցով։
«Ես նախատեսում եմ շարունակել օգուտ քաղել արհեստական ինտելեկտի օգտագործումից իմ վեպերը գրելիս՝ միաժամանակ թույլ տալով իմ ստեղծագործական գործունեությանը լիարժեք արտահայտվել», — ասել է հեղինակը մամուլի ասուլիսի ժամանակ:
Կուդանի խոստովանությունը էկզիստենցիալ հարցեր է առաջացրել ստեղծագործական արդյունաբերության համար արհեստական ինտելեկտի սպառնալիքի վերաբերյալ: Սակայն հունիսին լուսանկարիչ Մայլս Էստրեյը գաղտագողի իր իսկական լուսանկարը, որտեղ պատկերված է ֆլամինգո, մտցրել է 1839 մրցանակաբաշխության գունավոր լուսանկարչության մրցույթի AI-ի կատեգորիա և շահել մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» մրցանակը: Նա Instagram-ի գրառման մեջ գրել է, որ ցանկանում է «ապացուցել, որ մարդու կողմից ստեղծված բովանդակությունը դեռևս արդիական է», և որ «Մայր Բնությունը և մարդիկ դեռ կարող են հաղթել մեքենային»:
Թագավորական դիմանկարներ
Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքը շարունակում է վերանայել իր հանրային իմիջը Եղիսաբեթ II թագուհու մահից հետո: Բայց նրա որդու՝ թագավոր Չարլզ III-ի առաջին պաշտոնական դիմանկարը նրա թագադրումից հետո այն չէր, ինչ սպասում էին:
Սոցիալական ցանցերում ագրեսիվ կարմիր նկարը նկարագրվել է որպես «գաղութատերերի կողմից իրականացված կոտորածի տեսողական ներկայացում», որոնցից ոմանք նշում էին, որ թագավորը կարծես «ուղիղ դժոխք է գնում»:
Ուելսի արքայադստեր ավելի զուսպ դիմանկարը, որը հայտնվեց Tatler-ի շապիկին, նույնքան հակասական էր: Բրիտանական The Daily Telegraph թերթի գլխավոր քննադատ Ալասթեր Սուկը գրել է, որ նկարչուհի Հաննա Ուզորի կտավը «անտանելի վատն է» և «ոչ մի նմանություն չունի նրա հետ»: