New England Patriots-ի 72-ամյա նախկին մարզիչ Բիլ Բելիչիկի և նրա 24-ամյա ընկերուհու՝ Ջորդան Հադսոնի հայտնվելը Նյու Յորքի Ամերիկյան բնական պատմության թանգարանի գալա-երեկոյին կատակների և մեմերի առիթ է դարձել սոցիալական ցանցերում: Պատճառը 48 տարվա տարիքային տարբերությունն է։
Նախկին cheerleader-ը Instagram-ում լուսանկար է հրապարակել New England Patriots-ի նախկին գլխավոր մարզչի հետ։ Նրանք լուսանկարվել են կարմիր գորգի վրա ու սելֆիներ արել։
«Երեկոն լի էր այն ամենով, ինչ ես սիրում եմ՝ ընկերություն, կրթություն, մարդասիրություն, գլամուր, ճակնդեղի աղցան, Բիլի, պարային երաժշտություն, օրնիտոլոգիական և օվկիանոսային ցուցանմուշներ», — գրել է Հադսոնը:

Հոգեկան առողջության մասնագետները ավելի վաղ USA TODAY-ին ասել էին, որ տարիքային տարբերությունները ունեն յուրահատուկ մարտահրավերներ, և շատ կարևոր է հաշվի առնել ուժի դինամիկան՝ երջանիկ, առողջ և ապահով հարաբերություններ ունենալու համար: