Հայաստանի երգի պետական թատրոնը տոնում է հիմնադրման 30-ամյակը: Այս առթիվ երեկ թատրոնում մեծ համերգ է կայացել, իսկ հայտնիները վերհիշել են իրենց անցած ուղին:
Մարի Ավանեսյանը ինստագրամյան «սթորիում» պատմել է, որ ուղիղ 26 տարի առաջ է մայրիկի ձեռքից բռնած հայտնվել հաստատությունում, որտեղ էլ ծանոթացել ու մտերմացել է Սոնա Ռուբենյանի հետ: Մարին Սոնայի հետ լուսանկար է հրապարակել երեկ՝ դեկտեմբերի 24-ին թատրոնում կայացած միջոցառումից, որին կից տեղադրել է նաեւ 26 տարի առաջ արված մի լուսանկար, որում մանկահասակ երգչուհիները թատրոնի բեմում են:
«26 տարի անց… Կյանքիս լավագույն տարիները… Շնորհակալ եմ, իմ Թատրոն»,-հրապարակումը մակագրել է Մարին: