Ռուսաստանում կիրականացվեն քաղցկեղի դեմ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումներ

ՌԴ-ում կիրականացվի քաղցկեղի դեմ պատվաստանյութերի կլինիկական փորձարկումների առաջին փուլը։ Դրան կմասնակցի 50 օնկոհիվանդ, այս մասին հայտնի է դարձել Mash թելեգրամ-ալիքին։

Պարբերականի տեղեկացմամբ՝ մասնակցության հայտերի ընդունումը փակ է, ստացվել է ընդամենը վեց հազար հայտ։

Մոսկվայի Գերցենի անվան գիտահետազոտական օնկոլոգիական ինստիտուտում նշել են, որ հանձնաժողովը սկսել է փորձարկվողների ընտրությունը։ Նախապատվությունը տրվելու է այն օնկոհիվանդներին, որոնք արդեն անցել են քիմիաճառագայթային թերապիա, ինչպես նաեւ ենթարկվել են վիրաբուժական միջամտության։

Ծրագրի առաջին փուլը կտեւի մինչեւ 2025թ. վերջ, տեղեկացել է Mash-ը։ Փորձարկումների մասնակիցներին մշտապես կհետեւեն բժիշկները։ Նրանց բոլորի համար կընտրեն դեղամիջոցի ճիշտ չափաբաժին։

Երկրորդ փուլի համար խոստացել են ավելի շատ մարդկանց ընդգրկել, որպեսզի հետեւեն օնկոպատվաստանյութի ազդեցությանը քաղցկեղի տարբեր տեսակների վրա։ Ենթադրաբար, եզրափակիչ փուլում դեղամիջոցը կհամադրվի բուժման այլ մեթոդների հետ։

Դեղամիջոցը ստեղծողները հնարավոր են համարում, որ պատվաստանյությի թեստավորման համար կպահանջվի առնվազն ինը տարի։

Comments (0)
Add Comment