Լեգենդար արգենտինացի դարպասապահ, 80-ամայա Ուգո Օռլանդո Գատին քննադատել է ամերիկյան «Ինտեր Մայամիի» եւ աշխարհի չեմպիոն ու Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականի 37-ամյա հարձակվող Լիոնել Մեսիին ԱՄՆ-ում հասարակ ֆուտբոլ ցուցադրելու համար։
«Ես վատ չեմ տրամադրված Մեսիի նկատմամբ, բայց նա հասարակ ֆուտբոլ է խաղում։ Ես տեսել եմ նրան «Բարսելոնայում», բայց այնտեղ կար գերազանց թիմ, որը նրա փոխարեն գործն անում էր։
Մեսին կարող է հայտնվել 2026-ի աշխարհի առաջնությունում, բայց այդ դեպքում՝ Արգենտինայի հավաքականը մեկ խաղացող քիչ կունենա։ Արդեն հիմա Մեսին ԱՄՆ-ում գյուղական ֆուտբոլ է խաղում»,- Գատիի խոսքը մեջբերում է La Nacion-ը։
2022թ․ աշխարհի առաջնությունից առաջ Մեսին հայտարարել էր, որ վերջին անգամ է մասնակցում ԱԱ-ին, սակայն այս տարի Ամերիկայի գավաթը նվաճելուց հետո նա չէր բացառել, որ 2026-ին դարձյալ կխաղա աշխարհի առաջնությունում։