Նշվել է միլիոնավոր մարդկանց անսպասելի մահվան պատճառը

Վերջին շրջանում գինտականներն սկսել են մեծ ուշադրություն դարձնել կլիմայի փոփոխություններին եւ դրանց ազդեցությանը շրջակա միջավայրի, էկոհամակարգի, մարդկանց եւ կենդանիների առողջության եւ ընդհանրապես մոլորակի վրա։ Նոր հետազոտությունում գիտնականները հայտնաբերել են միլիոնավոր մարդկանց անսպասելի մահվան պատճառը, գրել է PHYS.org-ը։

Հետազոտությունն իրականացվել է Կարոլինյան ինստիտուտի թիմի կողմից, արդյունքները հրապարակվել են The Lancet Planetary Health ամսագրում: Գիտնականները պարզել են, որ օդի աղտոտվածության երկարատեւ ազդեցությունը Հնդկաստանում միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է դառնում:

Օդի աղտոտում է համարվում այն, երբ այն բաղկացած է 2,5 միկրոմետրից պակաս տրամագծով մասնիկներից, հայտնել է «Ֆոկուսը»։ Նշենք, որ նման մանր մասնիկները կարող են ներթափանցել թոքեր եւ արյան հոսք՝ լուրջ վտանգ ներկայացնելով առողջության համար: Ըստ Կարոլինյան ինստիտուտի բնապահպանական բժշկության ինստիտուտի հետազոտող Պետեր Լյունգմանի՝ նա եւ իր թիմը ուսումնասիրել են այս մասնիկների եւ մահացության միջեւ կապը 10 տարվա ընթացքում:

Նշենք, որ գիտնականների աշխատանքը հիմնված է 2009-2019թթ. ընթացքում Հնդկաստանի 655 շրջանների տվյալների վրա: Նրանք պարզել են, որ մասնիկների խտության յուրաքանչյուր 10 միկրոգրամ/մեկ խորանարդ մետր հարաբերակցությունը հանգեցնում է մահացության 8,6 տոկոս աճի, ասել է Լյունգմանը:

Թիմն ուսումնասիրել է օդի աղտոտվածության մակարդակի փոփոխությունների եւ մահացության միջեւ կապը: Արդյունքները ցույց են տալիս, որ այս ժամանակահատվածում մոտ 3,8 միլիոն մահվան պատճառ կարող է լինել օդի աղտոտվածության մակարդակը, որը գերազանցում է Հնդկաստանի օդի որակի ցուցանիշները: Նշենք, որ առաջարկվող մակարդակը 40 միկրոգրամ է մեկ խորանարդ մետրի համար:

Համեմատության համար. ԱՀԿ առաջարկությունները սահմանափակված են ընդամենը 5 միկրոգրամով: Եթե ​​այս ցուցանիշը նկատի առնվի, ապա հետազոտական ​​ժամանակահատվածում մահացության մակարդակը աճում է մինչեւև 16,6 միլիոն մահ, ինչը ընտրված 10-ամյա ժամանակահատվածի ընդհանուր թվի գրեթե 20 տոկոսն է:

Հետազոտողները նաեւ պարզել են, որ Հնդկաստանի ողջ բնակչությունը, ցավոք, ապրում է այն տարածքներում, որտեղ մասնիկներով աղտոտող նյութերի մակարդակը գերազանցում է ԱՀԿ ցուցանիշները: Այսինքն՝ գրեթե 1,4 միլիարդ մարդ ամեն տարի ենթարկվում է օդի աղտոտվածության, ինչը կարող է ազդել նրանց առողջության վրա: Ավելին, որոշ տարածքներում աղտոտման մակարդակը հասել է 119 միկրոգրամ/խորանարդ մետրի:

Արդյունքում՝ գիտնականները եզրակացրել են, որ Հնդկաստանում առկա հանձնարարականները բավարար չեն հանրային առողջությունը պաշտպանելու համար: Ուստի գիտնականներն ասում են, որ ավելի խիստ կանոնակարգերն ու արտանետումները նվազեցնելու միջոցներն առաջնային են:

Comments (0)
Add Comment