Մահացել է Բերտ մականունով կոկորդիլոսը, որը հայտնի է դարձել «Կոկորդիլոս Դանդի» ֆիլմում իր կերպարով

Բերտ մականունով հսկա կոկորդիլոսը, ով հայտնի է դարձել «Կոկորդիլոս Դանդի» ֆիլմում իր կերպարով և շարունակել է զարմացնել այցելուներին իր կրակոտ բնավորությամբ և հրամայական ներկայությամբ, մահացել է։

Բերտը մահացել է հանգստյան օրերին, ասվում է Ավստրալիայի Դարվինի Crocosaurus Cove սողունների ակվարիումում: Նա առնվազն 90 տարեկան էր, հաղորդում է AP-ն:

«Իր անկախ էությամբ հայտնի Բերտը համոզված ամուրի էր: Իր այդ վերաբերմունք նա ակնհայտորեն դրսևորել է կոկորդիլոսների ֆերմայում աշխատելու իր վաղ տարիներից», — նշել է Crocosaurus Cove-ը սոցիալական մեդիայի գրառման մեջ:

«Նա ավելին էր, քան պարզապես կոկորդիլոս, նա բնության ուժ էր և հիշեցնում էր այս անհավանական արարածների զորության ու վեհության մասին: Թեև նրա անհատականությունը կարող էր բարդ լինել, բայց հենց դա է նրան դարձնում այդքան հիշարժան և սիրելի»։

Բերտի երկարությունը 5 մետրից ավելի է։ Բերտին որսացել էին 1980-ականներին Ռեյնոլդս գետում,. Որից հետո նա դարձել էր աշխարհի ամենահայտնի կոկորդիլոսներից մեկը, ըստ Crocosaurus Cove-ի:

Comments (0)
Add Comment