Բրիթնի Սփիրսը ջնջել է վերջերս հրապարակված տեսանյութը, որտեղ նա բիկինիով պարում է, ատելությամբ լցված մեկնաբանությունների պատճառով։
43-ամյա երգչուհին Instagram-ում պատահական լուսանկարների և տեսանյութերի պատկերասրահ է հրապարակել՝ երկար մակագրությամբ, թե ինչու է ջնջել հոլովակը, որն ավարտվել է այն հայտարարությամբ, որ սնունդն ավելի լավ է, քան սեքսը։
«Ես հանեցի իմ պարի տեսահոլովակը, քանի որ շատ մարդիկ այնքան ստոր բաներ ասացին… եթե միայն նրանք իմանային, թե որքան մեծ է իմ տխրությունը… Գրողը տանի, այնքան շատ բան կա, որ ես նույնիսկ ցույց չեմ տվել, որ ես տխուր եմ, որ մարդիկ վատ բաներ են ասում իմ մասին: Ես այնքան հոգնած եմ այն մարդկանցից, որոնք ասում են, որ իրենք անհանգստացած են: Եթե ձեզ դուր չի գալիս, թե ինչպես եմ ես շարժվում, ապա հեռացեք և մի դիտեք այն!!!
Բրիթնին շարունակել է ասել, որ մեկ շաբաթ ծոմ է պահել։
«Մեկ շաբաթ ծոմ պահելուց հետո ես վերջապես կերա իմ բեկոնով չիզբուրգերը: Բուլկին վրա այնքան փափուկ էր, որ կարծես կարկանդակ լիներ, և երբ այն կիսով չափ կտրեցի ուղիղ մեջտեղից, տեսա սպիտակ շվեյցարական պանիր և բերանիցս հյութերը գնացին: Ես շատ եմ սնվում, կարծես վեց տարեկան եմ, որովհետև սնունդն Աստված է, հատկապես, եթե դու ծոմ ես պահում, ինչպես ես: Անկեղծորեն դա ավելի լավ է, քան սեքսը»,-ասել է նա: