Կալիֆոռնիայի նահանգապետ Գեւին Նյուսոմը արտակարգ դրություն է հայտարարել թռչնագրիպի դեմ պայքարի համար։ Այս մասին տեղեկացրել է նահանգապետի մամուլի ծառայությունը։
«Նահանգապետ Գեւին Նյուսոմը այսօր արտակարգ դրություն է հայտարարել [թռչնագրիպի դեմ] պայքարի համար»,- նշված է հայտարարությունում։ Արտակարգ դրությունը «պետական եւ տեղի գործակալություններին լրացուցիչ ճկունություն կհաղորդի» վարակի դեմ պայքարելու համար, նշված է հայտարարությունում։ Միջոցը ձեռնարկվել է այն բանից հետո, երբ հիվանդության դեպք է գրանցվել կովերի ֆերմաներում, Հարավային Կալիֆոռնիայում։
Նահանգապետի գրասենյակը տեղեկացրել է, որ ներկա պահին Կալիֆոռնիայում չեն գրանցվել մարդուց մարդուն այդ հիանդության փոխանցման դեպքեր, իսկ գրեթե բոլոր վարակվածները շփվել են վարակված կենդանիների հետ։ «Առայժմ վտանգը բնակչության համար ցածր է, մենք կշարունակենք ձեռնարկել անհրաժեշտ ամեն քայլ, որպեսզի կանխենք վիրուսի տարածումը»,- ասել է Նյուսոմը։ Նշվել է, որ նահանգում արդեն «ստեղծել են երկրում ամենամեծ թեստավորման եւ դիտարկման համակարգը»՝ որպես հիվանդության բռնկման պատասխան միջոց։