Մարջան Ավետիսյանը «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմում մարմնավորել է Գրետա մայրիկին՝ Վազգեն Սարգսյանի մորը

Շարունակվում են «Վազգեն. վերջին Սպարապետը» ֆիլմի նկարահանումները, որտեղ գլխավոր դերը վստահվել է Խորեն Լեւոնյանին: Ֆիլմը նկարահանող Genetic Production-ը բացահայտել է նաեւ մյուս գլխավոր դերակատարներին:

Գրետա մայրիկի՝ Վազգեն Սարգսյանի մոր կերպարը, ֆիլմում մարմնավորել է Մարջան Ավետիսյանը։ «Վազգեն Սարգսյանի մայրիկին բոլորը ճանաչում են որպես Գրետա մայրիկ, ով պատերազմի տարիներին կանգնած է եղել ոչ միայն իր որդու, այլեւ բոլոր զինվորների թիկունքին:

Այդ պինդ կեցվածքով հերոս ծնած մոր եւ միաժամանակ կանացի նուրբ զգացմունքներով օժտված Գրետա մայրիկի կերպարը վստահվել է Մարջան Ավետիսյանին»,-ասվում է ընկերության ֆեյսբուքյան էջի հրապարակման մեջ: Վազգեն Սարգսյանի հորը՝ Զավեն Սարգյանին, մարմնավորում է ՀՀ վաստակավոր արտիստ Ռոբերտ Հակոբյանը:

Comments (0)
Add Comment