Կինոարվեստի և գիտության ակադեմիան հրապարակել է «Օսկար» 97-րդ մրցանակաբաշխության շորթ ցուցակները 10 անվանակարգերում:
«Էմիլիա Պերեսը» ստացել է վեց անվանակարգ, այդ թվում՝ դիմահարդարում, ձայն, օրիգինալ երաժշտություն, միջազգային ֆիլմ և երկուսը օրիգինալ երգի համար («El Mal» և «Mi Camino»)։ Մյուզիքլին հաջորդել է մեկ այլ նորեկ՝ Universal Pictures-ի «Wicked»-ը, որը ստացել է չորս անվանակարգ, հաղորդում է Variety-ն։
Նախնական քվեարկությունը տեղի է ունենում անիմացիոն կարճամետրաժ ֆիլմի, վավերագրական գեղարվեստական ֆիլմի, վավերագրական կարճամետրաժ ֆիլմի, միջազգային ֆիլմի, կենդանի գործողությունների կարճամետրաժ ֆիլմի, դիմահարդարման և վարսահարդարման, օրիգինալ երաժշտության, օրիգինալ երգի, ձայնային և վիզուալ էֆեկտների համար:
Բոլոր 23 անվանակարգերում հավակնորդներին որոշելու համար «Օսկարի» քվեարկությունը բացվում է հունվարի 8-ին և ավարտվում հունվարի 12-ին: Թեկնածուները հայտնի կդառնան հունվարի 17-ին։
2024 թվականի Ուսանողական ակադեմիայի մրցանակաբաշխության կարճ ցուցակում ընդգրկված հինգ ֆիլմերն են՝ The Guardian (վավերագրական կարճամետրաժ), Goodbye My World և Origami (անիմացիոն կարճամետրաժ ֆիլմեր), ինչպես նաև The Countryman and Crust» (գեղարվեստական կարճամետրաժ ֆիլմեր):
Քոնան Օ’Բրայենը կվարի «Օսկար 2025»-ի մրցանակաբաշխությունը մարտի 2-ին։