Թադե Մարտիրոսյանը` Հայաստանի Մ-16 հավաքականի գլխավոր մարզիչ

Բասկետբոլի կանանց Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նշանակվել է Թադե Մարտիրոսյանը, հաղորդում է ՀԲՖ-ի կայքը։

Մարտիրոսյանը երկար տարիներ մարզչական գործունեություն է ծավալել ԱՄՆ-ում: Նրա մի շարք սաներ հանդես են եկել կանանց Հայաստանի տարբեր տարիքային հավաքականներում:

2000-2015 թվականներին Մարտիրոսյանը եղել է «Գլենդել» տղաների թիմի մարզիչի օգնականը: 2015 թվականից նա գլխավորում է «Գլենդել» աղջիկների թիմը: 2018 թվականին նրա գլխավորած թիմը դարձել է Խաղաղօվկիանոսյան լիգայի չեմպիոն, իսկ ինքը ճանաչվել է առաջնության լավագույն մարզիչ:

2024 թվականի ամռանը Թադե Մարտիրոսյանի գլխավորությամբ կանանց Հայաստանի ազգային հավաքականը մասնակցել է Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը:

Մարտիրոսյանի գլխավորությամբ Մ16 կանանց հավաքականը կմասնակցի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը, որը կանցկացվի հուլիսի 8-13-ը Կոսովոյում:

Comments (0)
Add Comment