Քենդալ Ջենները Instagram-ում հրապարակել է Calvin Klein-ի տոնական արշավի համար իր պիկանտ ֆոտոշարքի լուսանկարները:
Լուսանկարում նա կեցվածք է ընդունել բրենդի ներքնազգեստի հավաքածուներով։ «Holiday @calvinklein :)»,- մակագրել է նա լուսանկարը։ Երկրպագուները հիացել են նրա արտաքինով` գովաբանելով նրա կազմվածքը:
Քենդալն առաջին անգամ մոդելավորել է Calvin Klein-ի համար 2015 թվականին։ Նա շարունակել է համագործակցել ապրանքանիշի հետ տարբեր արշավներում՝ որպես դեսպան: