Լոնդոնի «Չելսիի» եւ Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկը դոպինգ-թեստի պատասխանը դրական է եղել, հաղորդում է ua-football.com-ը։
Միխայիլ Մուդրիկին սպառնում է 2-4 տարվա որակազրկում։
Նախորդ մի քանի հանդիպումը Անգլիայում Մուդրիկը բաց էր թողել։ Նշվում էր, որ նա վատառողջ է, սակայն պատճառը եղել է դոպինգ-թեստի պատասխանը։
Ընթացիկ մրցաշրջանում Մուդրիկը «Չելսիի» հետ մասնակցել է 15 հանդիպման, խփել է 3 գոլ, կատարել 5 գոլային փոխանցում։