Գենետիկ նյութի առանձնահատուկ հանգույցները կարող են քաղցկեղ առաջացնել. Cancers

Ֆլինդերսի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ գենետիկ նյութի մանր «հանգույցները, որոնք հայտնի են որպես շրջանաձեւ ՌՆԹ, երբեմն միջամտում են ԴՆԹ-ի աշխատանքին եւ հանգեցնում սխալների, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Cancers ամսագրում։

Գիտնականները ուսումնասիրել են նորածինների արյան նմուշները, որոնց մոտ հետագայում ախտորոշել են լեյկեմիա (արյան քաղցկեղի տեսակ), մյուսների մոտ՝ ոչ։ Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ այն փորձարկվողների մոտ, որոնց մոտ առաջացել է հիվանդությունը, հատուկ շրջանաձեւ ՌՆԹ-ի մակարդակը զգալիորեն բարձր է եղել։

Գիտնականները բացատրում են, որ շրջանաձեւ ՌՆԹ-ն կարող է միջամտել ԴՆԹ աշխատանքին՝ փոխելով բջիջների «պատմությունը, ինչը երբեմն հանգեցնում է այնպիսի լուրջ հիվանդությունների, ինչպիսին է քաղցկեղը. շրջանաձեւ ՌՆԹ-ն ՌՆԹ մոլեկուլների տեսակ է, որոնց ծայրերը փակում են մեկը մյուսին կովալենտ կապի միջոցով ծայրային նուկլեոտիդների (բարդ կենսաբանական նյութեր) միջեւ։

Հետազոտության համահեղինակ Վանեսա Քոնը նշել է, որ շրջանաձեւ ՌՆԹ-ները միայնակ չեն գործում, դրանք կարող են միանալ եւ առաջ բերել ԴՆԹ-ի բազմաթիվ փոփոխություններ, ինչն, իր հերթին, կարող է առողջ բջիջը վերածել անոմալի։

Գիտնականները կարծում են, որ շրջանաձեւ ՌՆԹ-ների ազդեցության մեխանիզմի ընկալումը նոր մեթոդներ կստեղծի քաղցկեղի կանխման եւ բուժման համար։ Այս բացահայտումը կարող է նաեւ նշանակություն ունենալ այլ հիվանդությունների համար, որտեղ շրջանաձեւ ՌՆԹ-ն դեր է խաղում։ Հետազոտություններն այս ոլորտում կարող են հանգեցնել այդ մոլեկուլների վերահսկման եւ քաղցկեղի վտանգի նվազման արդյունավետ մեխանիզմների ստեղծման։

Comments (0)
Add Comment