Ալ Պաչինոն իր երեխայի մոր՝ Նուր Ալֆալահի հետ մասնակցել է իր 1973թ. «Սերպիկո» ֆիլմի ցուցադրությանը

Ալ Պաչինոն իր երեխայի մոր՝ Նուր Ալֆալահի հետ մասնակցել է իր 1973թ. «Սերպիկո» ֆիլմի ցուցադրությանը Ամերիկյան սինեմատեկում, որը տեղի է ունեցել միայն ակումբի անդամների համար Սանտա Մոնիկայի Aero թատրոնում։

Սա 84-ամյա լեգենդար դերասանի առաջին հրապարակային հայտնությունն է 31-ամյա պրոդյուսերի հետ այն ժամանակվանից, երբ նրանք երկուսն էլ հաստատել են, որ «շատ լավ ընկերներ եւ ծնողներ են» իրենց քառամյա սիրավեպի ավարտից հետո։

Նուրը ինսթագրամում երկու լուսանկար է տեղադրել նոստալգիական միջոցառումից՝ ներառյալ Էլի լուսանկարը դետեկտիվ Ֆրենկ Սերպիկոյի դերում Սիդնի Լյումեթի քրեական դրամայում։ «Ռոմանի հայրը»,- մակագրել է նա լուսանկարը։

Պաչինոն եւ Ալֆալահը, որոնք հանդիպել են 2010թ. հրավիրյալ ընթրիքում, դիմավորել են որդուն՝ Ռոման Ալֆալահ Պաչինոյին անցած տարի։

Ինչպես հայտնի է, Պաչինոն երբեք ամուսնացած չի եղել, չնայած ունեցել է հարաբերություններ այնպիսի կանանց հետ, ինչպիսին են Դայան Քիթոնը, Ջիլ Քլեյբերգը, Պենելոպա Էնն Միլլերը, Քեթլին Քուինլանը, Լինդալ Հոբսը եւ Լյուսիլա Սոլան։

Comments (0)
Add Comment