Սոցիալական ակտիվիստ Սվետլանա Գրաչովան դիմել է Ռուսաստանի Քննչական կոմիտեին՝ խնդրելով ստուգել երգիչ Օլեգ Մայամիի՝ կամավոր անզավակության մասին հայտրարարությունները, հայտնում է Mash Telegram-յան ալիքը։
Մայամին վերջերս ռուսաստանցիներին խորհուրդ է տվել ամուսնալուծվել մինչեւ Ամանորի սկսվելը։ Նա նաեւ վերափոխել է Տիմատիի երգի տողերը. «Ամուսնալուծվիր, ոչ մի բանի համար մի զղջա, հիմար, որովհետեւ դու ինձ ամեն ինչ կներես հետո»:
Գրաչեւան վրդովված է, քանի որ երկրի որոշ քաղաքացիներ կարող են հետեւել Մայամիի խորհրդին եւ «ջերմորեն ոչնչացնել հասարակության միավորը»: Mash-ը նաեւ նշում է, որ Օլեգ Մայամին կարող է դառնալ Ռուսաստանում առաջին մարդը, ով կդատապարտվի 2024 թվականի նոյեմբերին ընդունված օրենքով։
Երգիչ Օլեգ Մայամին երբեք ամուսնացած չի եղել, եւ երեխաներ չունի։ Վերջերս լուրեր էին տարածվել, որ երգիչը հանդիպում է երգչուհի Օլգա Բուզովայի հետ։