Սերենա Ուիլյամսը շարունակում է ազնիվ մնալ սոցիալական ցանցերի իր հետեւորդների հետ: 43-ամյա Ուիլյամսը Instagram-ում կիսվել է իր երկու լուսանկարով, որոնցում պատկերված է իր անձնական ինքնաթիռում․ նա ծիծաղել է երկու լուսանկարների տարբերության վրա:
«Instagram-ն ընդդեմ իրականության»,-հրապարակումը մակագրել է Ուիլյամսը։
Instagram-ի տարբերակում Ուիլյամսը սեւ շապիկով է, նա արջակված վարսերով է եւ փափուկ վերմակով փաթաթված է նստարանի վրա ու կենտրոնացած տեսքով նոութբուքով աշխատում է ինքնաթիռում: Երկրորդ լուսանկարում, որը Ուիլյամսը կատակով անվանել է իր ինքնաթիռի ֆոտոշարքի «իրական կյանքի» տարբերակը, լեգենդար մարզուհին պատրաստվում է կծել իր սենդվիչը, երբ նրա նոութբուքը դուրս է գալիս շրջանակից:
Սակայն բաժանորդներին ավելի շատ հետաքրքրել է նրա արտաքինը։ Մասնավորապես, Սերենան նկատելիորեն նիհարել է, ինչը ենթադրությունների առիթ է դարձել, որ նա դիմել է Ozempic դեղամիջոցին։