Երբ Կալիֆորնիայի մայրուղու պարեկության նախկին սպա Գրեգ Մուսգրովը գնում էր «գանձեր որոնելու», նա չէր էլ կարող պատկերացնել, որ այդ որոնումը կավարտվի թագավորական մրցանակով, գրում է The Hollywood Reporter-ը։
Մայքլ Ջեքսոնի չհրապարակված ձայնագրությունների մի շտեմարան է հայտնաբերվել Սան Ֆերնանդո հովտի խորքում գտնվող պահոցում: Մուսգրոուի ճանապարհորդությունը դեպի ձայնագրություններ սկսվել է, երբ գործընկերը կապ է հաստատել նրա հետ՝ պատմելով մի պահեստի մասին, որը նա վերջերս էր գնել Վան Նայսում: Ժամանակին այն պատկանել է երաժշտական պրոդյուսեր եւ երգիչ Բրայան Լորենին, ում ներկայիս գտնվելու վայրը հայտնի չէ:
Ժապավենները պարունակում են 12 չհրապարակված թրեքեր, որոնց վրա Ջեքսոնն աշխատել է նախքան Dangerous ալբոմը՝ մոտավորապես 1989-ից 1991 թվականներին։
«Ես այցելեցի երկրպագուների բոլոր կայքերը: Այդ երգերից մի քանիսն, ըստ լուրերի, գոյություն ունեն»,- ասել է Մուսգրովը The Hollywood Reporter-ին: «Որոշները, նույնիսկ, չեն թողարկվել»։
Չհրապարակված թրեքներից մեկը կոչվում է «Don’t Believe It», որը կարծես անդրադառնում է փոփ աստղի մասին լրատվամիջոցներում տարածված լուրերին: Երգի մթնոլորտն ու ոճը համահունչ են այն երաժշտությանը, որը Ջեքսոնն էր թողարկում այդ ժամանակ։ Մեկ այլ ձայնագրության մեջ կարելի է լսել, թե ինչպես է Ջեքսոնը բացատրում «Seven Digits» կոչվող երգի ենթադրյալ նշանակությունը։
Թերեւս ձայնագրության ամենահետաքրքիր երգերից մեկը կոչվում է «Truth on Youth», որը, ըստ երեւույթին, ռեփ դուետ է Լ.Լ. Քուլ Ջեյի հետ։ Ռեփերը նախկինում խոսել է Ջեքսոնի հետ աշխատելու մասին՝ հաստատելով, որ նրանք միասին երաժշտություն են ձայնագրել։ Երգն առանձնանում է բազմաթիվ պատճառներով, բայց հիմնականում այն պատճառով, որ Ջեքսոնը ռեփ է կարդում դրա մեջ։