Երեք տղամարդ մեղադրում են Շոն «Դիդի» Քոմբսին`պնդելով, որ նա 2022 թվականին իրենց ստիպել է թմրանյութեր ընդունել, այնուհետեւ բռնաբարել է։
Նյու Յորքում ներկայացված երեք նոր հայցերում հայցվորներից մեկը պնդում է, որ այն բանից հետո, երբ Քոմբսն ավարտել է իրեն բռնաբարելը, նա նրան հանձնել է Bad Boy Records-ի մյուս անդամներին, որպեսզի նրանք հերթով սեռական ոտնձգություններ կատարեն իր հանդեպ:
Յուրաքանչյուր հայցում ասվում է, որ Քոմբսը անանուն զոհերին առաջարկել է ալկոհոլային թմրանյուփերով հագեցած խմիչքներ, որոնք ստիպել են տղամարդկանց «թույլ» զգալ եւ ուշաթափվել, այնուհետեւ ուշքի գալ, երբ Քոմբսն արդեն բռնաբարում էր իրենց:
Երեք զոհերի փաստաբան Թոմաս Պ. Ջուֆրան մամուլի ասուլիսում նշել է, որ երեք հայցերը շատ նմանություններ ունեն: «Այս բոլոր դեպքերը վերաբերում են տղամարդկանց բռնաբարությանը»,-ասել է նա,-«Դրանք բոլորը ներառում են թմրանյութերի օգտագործում, բռնաբարություն Շոն Քոմբսի եւ այլոց կողմից, հետագա սպառնալիքներ այս զոհերից յուրաքանչյուրի անվտանգության համար: Մենք այստեղ ենք այս մարդկանց արդարությունը հաստատելու համար»:
Նա հավելել է, որ բռնաբարություններից ոչ մեկի մասին նախկինում չի հաղորդվել ոստիկանություն: «Նա ապահովել է նրանց լռությունը՝ սպառնալով նրանց»,-ասել է Ջուֆրան։