Գալիք տոների համար կատարյալ զգեստ Քայլի Ջեններից

Քայլի Ջենները ցուցադրել է գալիք տոների համար նախատեսված իր «կատարյալ զգեստը», որն իր բրենդի՝ Khy-ի վերջին հավաքածուից է։ Քայլին կրել է կիպ կրեմագույն զգեստ։ «Այս կատարյալ երեկույթի զգեստն այժմ հասանելի է khy.com կայքում»,-մակագրել է նա։

Անթեւ տրիկոտաժե զգեստը, որն ունի մեջքի բացվածք, վաճառվում է 118 դոլարով:

Քայլիի կարճ հոլովակն ուղեկցվել է Սաբրինա Քարփենթերի «A Nonsense Christmas»-ի սաունդրեքի ներքո։

Երկու երեխաների մայրն օրեր շարունակ գովազդում է իր տոնական հավաքածուն, որը ներառում է արհեստական ​​մորթուց իրեր, այդ թվում՝ փքված պուլովերներ եւ տարբեր վերարկուներ:

Comments (0)
Add Comment