«Ես ցնցված եմ, շատ-շատ երախտապարտ», — այսպես է արձագանքել Սելենա Գոմեսը «Էմիլի Պերես» ֆիլմում երկրորդ պլանի լավագույն կնոջ դերի համար «Ոսկե գլոբուս»-ի մրցանակին արժանանալուն, գրում է People-ը։
«Ես լսելով չէ, որ գիտեմ, թե երբեմն ինչքան մեկուսացված կարող է լինել այս ոլորտը, բայց նման պահերը և այս բոլոր հիանալի կանանց հետ լինելը պարզապես հիշեցնում են ինձ, որ ես մենակ չեմ և մենք մենակ չենք», — ասել է նա՝ ցույց տալով իր սեղանը, որտեղ Արիանա Գրանդեն նստած էր Էմի Ադամսի, Պամելա Անդերսոնի, Ավքուաֆինայի, Գալ Գադոտի, Ռիտա Ուիլսոնի, Միլա Կունիսի և Օլիվիա Ուայլդի հետ։
Ըստ Գոմեսի, հումորը փրկում է իրեն: «Ես գիտեմ, որ մարդիկ ասում են, որ դա պաշտպանական մեխանիզմ է, բայց կարծում եմ, որ երբեմն դա հրաշալի կերպով մեզ շեղում է ամբողջ աղմուկից»:
Նրանց համար, ովքեր իրենց միայնակ են զգում Հոլիվուդում, Գոմեսը պատրաստ է օգնության ձեռք մեկնել։
«Երիտասարդ կանանց, որոնք նայում են մեզ, ես պարզապես ուզում եմ, որ դուք իմանաք, որ ձեզ լսում և տեսնում են, և ձեր տեսակետը կարևոր է: Եթե դուք երբևէ ձեզ միայնակ եք զգում որևէ միջոցառման ժամանակ, ես սովորաբար հայտնվում եմ իմ հեռախոսով ինչ-որ տարօրինակ խաղ խաղալիս: Պարզապես արի ինձ մոտ, և ես ուրախ կլինեմ զրուցել»: