Հայտնիները շարունակում են կիսվել ԱՄՆ-ում կայացած ամենամեծամասշտաբ հայկական միջոցառման՝ Armenian Music Video Awards-ի ետնաբեմով:
Երգչուհի Էմմին որդիների՝ Դանիելի ու Մարտինի հետ էր գնացել Dolby թատրոնում կայացած մրցանակաբաշխությանը: Նա Instagram-ում տեսանյութ է հրապարակել, որում ինքն ու տղաները ժպտում են «կարմիր գորգին»: Երգչուհին հավելել է, որ ամենից շատ ուրախացել էին որդիները, որ քայլեցին «ոչ այնքան red carpet-ի լույսերի ներքո»:
«Իսկ եթե ավելի լուրջ, հիասքանչ միջոցառում էր։ Բոլորս ուրախ էինք եւ գեղեցիկ: Եկեք հանդիպենք ամեն տարի»,-գրել է նա:
Միջոցառմանը երգչուհին կրել է երկար սեւ զգեստ. այն ազատ է, փայլուն կտորից եւ իրանի հատվածում հավաքված է շերտերով: Էմմիի մազերն ուղիղ էին հարդարված, իսկ դիմահարդարումը «սմոքի այս» ոճում էր: