SciAdv. Կարմիր միսը վտանգավոր է ինչպես առողջության, այնպես էլ շրջակա միջավայրի համար

Պեկինի բժշկական համալսարանի գիտնականները հաստատել են, որ կարմիր մսի օգտագործումը մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը, իսկ դրա արտադրությունը բնապահպանական մեծ հետք է թողնում, գրում է Science Advances (SciAdv) ամսագիրը։ Չինացի հետազոտողները հայտարարել են, որ տավարի, ոչխարի և խոզի մսի արտադրությունը կործանարար ազդեցություն ունի շրջակա միջավայրի վրա, որը գերազանցում է մնացած բոլոր սննդամթերքների ազդեցությունը: Բնության վրա մարդու գործունեության այս ազդեցությունը կոչվում է էկոլոգիական հետք: Նրանց կարծիքով, դա անհապաղ փոփոխություններ է պահանջում սննդակարգի մոտեցումներում։

Գիտնականները պարզաբանել են, որ անասնաբուծությունը ուղեկցվում է ջերմոցային գազերի հսկայական արտանետումներով, աղտոտում է ջուրն ու հողը, հանգեցնում է անտառահատումների և մոլորակի կենսաբազմազանության կորստի։ Բժշկական վիճակագրությունը հաստատում է կարմիր մսի վտանգավոր լինելը նաև առողջության համար։ Դրա կանոնավոր օգտագործումը 40%-ով մեծացնում է սիրտ-անոթային հիվանդությունների, և 25%-ով քաղցկեղի առաջացման հավանականությունը։ Միևնույն ժամանակ, բուսական ծագման մթերքները հակառակ ազդեցություն են ունենում․ որքան ցածր է դրանց շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, այնքան ավելի մեծ օգուտ են տալիս առողջությանը:

Չինացի գիտնականները խորհուրդ են տալիս աստիճանաբար կրճատել մսի օգտագործումը հատկապես ինտենսիվ անասնաբուծությամբ շրջաններում՝ այն փոխարինելով հատիկաընդեղենով, հացահատիկով և բուսական սպիտակուցներով։ Փորձագետները կարծում են, որ այս մոտեցումը կօգնի նվազեցնել էկոհամակարգի ծանրաբեռնվածությունը և բարելավել բնակչության առողջկան վիճակը:

Comments (0)
Add Comment