Արքայազն Հարին հերքել է լուրերն այն մասին, որ իր ամուսնությունը Մեգան Մարքլի հետ սպառնալիքի տակ է, լուրերն ակտիվացել են այն բանից հետո, երբ զույգը սկսել է այցելել միջոցառումների։
DealBook 2024 գագաթաժողովում, որը կազմակերպել է The New York Times-ը, Հարին ընդգծել է, որ իր ամուսնության հանդեպ մշտական ուշադրությունը «որոշակիորեն տհաճ է»։
«Դատելով այդամենից՝ մենք գնել ենք (անշարժ գույք) կամ տեղափոխվել ենք 10, 12 անգամ»,- ասել է նա միջոցառման ժամանակ, տեղեկացրել է People-ը։ «Եվ բաժանվել ենք, գուցե, 10, 12 անգամ…»։
Նա նշել է, որ ինքը «խղճում» է ինտերնետ-տրոլներին, որոնք այդքան ջանք են գործադրում Մեգանի հետ իր ամուսնության հարցում։ «Դրան դժվար է հետեւել, բայց հենց այդ պատճառով եք դուք պարզապես անտեսում դա։ Ես ամենից շատ խղճում եմ տրոլներին»,- ավելացրել է Հարին։ «Նրանց հույսերը չեն արդարանում։ Ուստի ես նրանց խղճում եմ»։
Երկու երեխաների հայրը անգամ ներողություն է խնդրել NYT մեկնաբան Էնդրյու Ռոս Սորկինից, որը նրանից հարցազրույց է վերցրել, այն բանի համար, որ նա նույնպես կարող է դառնալ խելագարության զոհ իրենց հրապարակային խոսակցությունից հետո։ Հարին ասել է, որ «կասկած չունի», որ հարցազրույցը «ինչ-որ կերպ խեղաթյուրվելու է եւ վերածվելու է իր դեմ եւ, գուցե, ձեզ էլ անխղճորեն կներառեն դրանում»։
«Դրա համար ես կարող եմ միայն ներողություն խնդրել, բայց դուք եք, չէ՞, հրավիրել եք ինձ, այնպես որ, դա իմ մեղքը չէ»։