Պամելա Անդերսոն. Իմ անձնական կյանքում դիմահարդարումն ուղղակի իմաստ չունի

Պամելա Անդերսոնն իր փայլն է բերել Gotham մրցանակաբաշխությանը:

57-ամյա դերասանուհին կրել է դեղին զգեստ՝ մեջքին մեծ բանտիկով։ Նա ընտրել է պարզ աքսեսուարներ և որոշել է ներկայանալ առանց դիմահարդարման:

Անդերսոնը, ով նոմինացվել է «Վերջին պարուհին» ֆիլմում իր դերի համար, PEOPLE-ի հետ զրույցում պատմել է, թե ինչպիսին է դիմահարդարումը ֆիլմի համար, թեև նա այժմ նախընտրում է կյանքում դիմահարդարում չանել:

«Ես էլ եմ երբեմն սիրում շպարվել»,- ասել է նա կարմիր գորգի վրա քայլելիս՝ հավելելով. «Դրա համար ժամանակ և տեղ կա։ Ինձ պարզապես զգում եմ, որ անձնական կյանքում դիմահարդարումն ուղղակի իմաստ չունի»:

Հարցին, թե ինչ է իր համար գեղեցկությունը, նա նշել է, որ ամեն ինչ ներսից է գալիս: «Եղեք համարձակ և ապրեք ձեր երազանքներով: Երբեք ուշ չէ»:

Comments (0)
Add Comment