Քեյթ Ուինսլեթը դեռ հիշում է, թե ինչ է նշանակում լինել բոդիշեյմինգի օբյեկտ: 60 Minutes-ին տված հարցազրույցում օսկարակիրը հազիվ է զսպել արցունքները՝ վերհիշելով «Տիտանիկ» ֆիլմից հետո իր քաշի և կազմվածքի վրա հարձակումները:
«Տիտանիկ»-ում իր բեկումնային դերը քննարկելիս Ուինսլեթին ցուցադրել են E! News-ի նորություններից մի հատված 1998 թվականի «Ոսկե գլոբուսի» կարմիր գորգից, որտեղ ուղիղ եթերում հաղորդավարն ասում է, որ դերասանուհին իր զգեստի մեջ «մի քիչ հալված » տեսք ունի, և որ նրան «երկու չափս ավելի մեծ զգեստ էր պետք»:
«Սա ուղղակի սարսափելի է», — արձագանքել է Քեյթը: «Ինչպիսի՞ մարդ պետք է լինես, որ երիտասարդ դերասանուհու հետ այդպես վարվես, որը նոր-նոր փորձում է հասկանալ ինքն իրեն»:
Հարցին, թե արդյոք նա երբևէ պատասխանել է մամուլին նման մեկնաբանություններին, Ուինսլեթը խոստովանել է, որ ոմանց հանդիպել է «դեմ առ դեմ»։
«Ես ասացի՝ հուսով եմ՝ այս ամենը կհետապնդի ձեզ»: Դա գեղեցիկ պահ էր», — նշել է նա՝ զսպելով արցունքները: «Դա գեղեցիկ պահ էր, քանի որ դա վերաբերում էր ոչ միայն ինձ, այլ այն բոլոր մարդկանց, որոնք այս մակարդակի հալածանքների են ենթարկվել: Սարսափելի էր։ Դա իսկապես վատ էր»: