«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է հունվարին ծախսել 240 միլիոն եվրո

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» մտադիր է հունվարյան տրանսֆերային շուկայում ծախսել 240 միլիոն եվրո, հաղորդում է Daily Star-ը։

Գլխավոր տրանսֆերային թիրախներն են իսպանացի կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին («Ռեալ Սոսիեդադ»), շվեդ հարձակվող Վիկտոր Դյոկերեշը («Սպորտինգ») եւ բրազիլացի կիսապաշտպան Բրունո Գիմարայնշը («Նյուքասլ Յունայթեդ»)։

«Մանչեսթեր Սիթին» 5 անընդմեջ պարտություն է կրել Պրեմիեր լիգայում եւ չի հաղթել բոլոր մրցաշարերի 7 խաղերում անընդմեջ։

Պրեմիեր լիգայի 13-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» առաջատար «Լիվերպուլին» պարտվել էր 0:2 հաշվով եւ 23 միավորով 5-րդն է։

Comments (0)
Add Comment