Դե Բրույնեն կարող է միանալ «Բարսելոնային»

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեն հաջորդ ամռանը կարող է միանալ «Բարսելոնային», հաղորդում է El Gol Digital-ը։

33-ամյա ֆոիտբոլիստը կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Նա ցանկանում է փոխել ակումբը, սակայն Եվրոպայից հեռանալու մտադրություն դեռ չունի։ Դրանից կարող է օգտվել «Բարսելոնան»՝ Դե Բրույնեին առաջարկելով պայմանագիր։

Ընթացիկ մրցաշրջանում Դե Բրույնեն մասնակցել է 11 հանդիպման, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։

Comments (0)
Add Comment