Հայաստանը կադրերում` Կասկադի աստիճանների վրա. Yerevan International Photo Festival–ի եզրափակիչ շոուն

Նախորդ գիշեր դժվար էր անցնել Կասկադի կողքով.  Yerevan International Photo Festival-ի եզրափակիչ շոուն դրա ատիճանները ներկել էր փոփոխվող պատկերներով ու պատմությամբ: Հսկայական պրոյեկցիաների վրա կենդանացան հեղինակների լուսանկարները, որոնք ֆիքսել էին Հայաստանն իր ամենահակադրական դրսեւորումներում։

Աշխույժ Երևանն իր եռացող էներգիայով իր տեղը զիջեց կանաչ բլուրներին, իսկ քաղաքի եռուզեռը՝ Գառնու տաճարի լռությանը և վեհությանը: Այս պարզ, բայց հուզիչ պատկերները՝ հավաքված սիրողականների աշխատանքից, ցույց տվեցին, թե որքան բազմաշերտ և զարմանալի է երկիրը, եթե դրան նայես անձնական հայացքի պրիզմայով:

Մեկամսյա փառատոնը համախմբել էր տարբեր փորձառություններով ու հետաքրքրություններով, բայց սովորականի գեղեցկությունը ցույց տալու ընդհանուր ցանկությամբ մասնակիցների: Բոլորովին տարբեր տեխնիկայով և բովանդակությամբ, բայց տասնյակ ոսպնյակների միջոցով նկարահանված անկեղծ պատմությունները կարող են բոլորի հետ խոսել նույն լեզվով:

Comments (0)
Add Comment