Վիկտորյա Բեքհեմի խիստ սննդակարգը տարիներ շարունակ գլխավորել է լուրերը, իսկ նրա ամուսին Դեյվիդը խոստովանել է, որ վերջին 25 տարիներին Վիկտորյան նույն բանն է ուտում: Նրա սիրելի ուտեստը՝ խորոված ձուկ և շոգեխաշած բանջարեղեն:
Բրիտանական Telegraph պարբերականին տված հարցազրույցում Վիկտորիան բացահայտել է իր խիստ դիետայի իրական պատճառը։
50-ամյա Վիկտորյա Բեքհեմը, ով հրաժարվել է մսից ընդամենը 8 տարեկանում, ասել է, որ իր սննդին շատ ընտրողաբար է մոտեցել մաշկային խնդիրների պատճառով: Նրա խոսքով՝ 20 տարեկանում՝ Spice Girls-ի փառքի գագաթնակետին, Բեքհեմը շատ ամաչում էր իր պզուկների պատճառով։
Դեմքի փայլուն երանգը պահպանելու համար նա խուսափել է ցորենի և ալյուրի որոշ տեսակներից և ցորենի ալյուրը փոխարինել է կասավայի ալյուրով: Նա նաև օգտագործում է 3855 դոլար արժողությամբ Dermalux LED սարքը ամեն առավոտ կես ժամ շարունակ:
«Իմ մաշկի պատճառով ես սկսեցի շատ զգույշ լինել, թե ինչ եմ ուտում», — ասել է Բեքհեմը:
«Ցավոք, ես ամուսնացած եմ մի մարդու հետ, ով ուտում է նույն բանը վերջին 25 տարիների ընթացքում», — ավելի վաղ խոստովանել էր Դեյվիդը: «Այն պահից, երբ ես հանդիպեցի նրան, նա ուտում է միայն խորոված ձուկ, շոգեխաշած բանջարեղեն, նա շատ հազվադեպ է շեղվում դրանից»:
Վիկտորիան ավելի վաղ ասել էր, որ հրաժարվում է ուտել բուսական յուղով կամ կարագով պատրաստված սնունդ։ Նա նաև իր ուտեստներին սոուսներ չի ավելացնում և կաթնամթերք չի ուտում։
Մինչդեռ նրա սիրելի կերակուրը մի կտոր ամբողջական ալյուրով տոստն էր՝ աղով, իսկ ծննդյան օրը նա նշում է մրգային տորթով։