Մայրանալ պատրաստվող Մաշա Ենոքյանի եւ ամուսնու՝ Արշավիր Գրիգորյանի նոր ֆոտոշարքը

Պարուհի, դերասանուհի Մաշա Ենոքյանն ու պրոդյուսեր Արշավիր Գրիգորյանը պատրաստվում են իրենց առաջնեկի ծնունդին։ Մինչ այդ, նրանք իրենց կյանքի ամենաերջանիկ սպասումն անմահացրել են գեղեցիկ ֆոտոշարքով, որով կիսվել են ինստագրամյան հետեւորդների հետ։

Լուսանկարներում, որոնց հեղինակը Հակոբ Քալաշյանն է, Մաշան ու Արշավիրը ժայռերի ֆոնին են։ Ապագա մայրիկը կրում է ուսերը բաց բաց վարդագույն միդի զգեստ, որն ունի կլոր շրջազգեստ ու զարդարված է ծաղկաթերթիկի տեսք հիշեցնող նուրբ դետալներով։ Նրա պարանոցը զարդարում է սպիտակ քարերով վզնոցը, իսկ ոտքերին կրում է կրեմային երանգի աշնանային կոշիկներ։ 

Մաշան ու Արշավիրն արդեն երկու տարի է, ինչ ամուսնացած են, թեեւ նրանց սիրո պատմությունն ավելի վաղ ժամանակացույց ունի։ Պարուհին իր հղիության մասին կիսվել էր սեպտեմբերին՝ ինստագրամյան տեսանյութի միջոցով։ 

Comments (0)
Add Comment