Մադրիդի «Ռեալի» եւ Խորվաթիայի հավաքականի 39-ամյա կիսապաշտպան Լուկա Մոդրիչը իր «Ոսկե գնդակը» փոխանցել է պատանի խորվաթ ֆուտբոլիստ Իվան Շչեպինին, որը մի քանի ամիս առաջ գլխի լուրջ վնասվածք էր ստացել եւ բուժում է ստանում հիվանդանոցում, հաղորդում է x.com/RMadrid_actu-ն։
Մոդրիչը ֆուտբոլիստին մոտիվացնելու համար նրան նվիրել է նաեւ գնդակ եւ խաղաշապիկ իր ինքնագրով։
Մոդրիչը «Ոսկե գնդակի» դափնեկիր է դարձել 2018-ին։