Էլթոն Ջոնը խոստովանել է, որ տեսողության խնդիրների պատճառով չի կարողացել ավարտել իր նոր ալբոմը

Սըր Էլթոն Ջոնը խոստովանել է, որ տեսողության հետ կապված խնդիրների պատճառով չի կարողացել ավարտել իր նոր ալբոմը։

Վերջին չորս ամիսների ընթացքում նա չի կարողանում տեսնել իր աջ աչքով, իսկ ձախ աչքը գտնվում է «ոչ լավագույն» վիճակում»,- ասել է նա ABC-ի Good Morning America-ին:

«Ես կարող եմ ինչ-որ բան անել, ինչպես օրինակ, այս հարցազրույցն է, բայց մտնել ստուդիա և ձայնագրել՝ չգիտեմ, քանի որ չեմ կարողանում տեսնել երգի բառերը», — ասաց երգիչը:

«Դա մի տեսակ ինձ կոտրել է, ես ոչինչ չեմ տեսնում, ոչինչ չեմ կարողանում կարդալ, ոչինչ չեմ կարողանում դիտել»: Երբ նրան հարցրել են իր ալբոմի կարգավիճակի մասին, փոփ աստղն ասել է, որ չգիտի, և «որոշ ժամանակ է, ինչ նա ոչինչ չի անում», և նա «մի տեսակ խրված է այս պահին»:

Սըր Էլթոնն ասել է, որ բուժման կուրս է անցնում, և «հույս կա, որ ամեն ինչ լավ կլինի»։

2023 թվականի նոյեմբերին սըր Էլթոնը Ռոք-ընդ-ռոլի Փառքի սրահի արարողության ժամանակ հայտնել էր, որ «նոր է ավարտել» նոր ալբոմը երգահան Բեռնի Թաուպինի հետ:

Սըր Էլթոնի նոր նյութերով վերջին ստուդիական ալբոմը թողարկվել է 2016 թվականին։

Այնուամենայնիվ, Good Morning America-ին տված նրա հարցազրույցը հուշում է, որ հաջորդ ալբոմը դեռ ավարտված չէ:

Comments (0)
Add Comment